1279 դիտում
12:28 18-12-2023
Բոյկոտի մեթոդ է, էլ նման բան չպետք է լինի. Ավինյանը՝ 171 ավտոբուսների գնման մրցույթի չկայանալու մասին
171 ավտոբուսի ձեռքբերման նպատակով մրցույթը չի կայացել անբարեխիղճ մասնակիցների պատճառով:
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
Նրա ներկայացման՝ պատճառն այն է, որ մրցույթում հաղթողը՝ նվազագույն գին տվողը մրցույթի պահանջով նախատեսված բանկային երաշխիքը չէր տրամադրել:
Հարությունյանը նաև հայտնեց, որ նոր մրցույթ են հայտարարում։
«4 մասնակից է եղել, որից մեկը անբարեխիղճ մասնակիցն է եղել, մյուս 3-ը չինական ընկերություններ են եղել»,- մանրամասնեց պաշտոնյան։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց․ «Ենթադրում եմ, որ նոր մրցույթը կլինի արդեն այլ ընթացակարգով, որտեղ նմանատիպ բոյկոտի մեթոդներ չեն լինի»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը