33375 դիտում
15:56 21-12-2023
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Volkswagen Touareg-ը, ապա ճակատ ճակատի՝ Chevrolet-ն ու Acura-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են Volkswagen Touareg, Chevrolet և Acura մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Ղազար Ղազարյանը:
Քանի որ ճակատ ճակատի բախվել են Chevrolet-ն ու Acura-ն, ճանապարհը մասամբ փակվել է և պարեկները ուժեղացված ծառայություն են կատարել:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen Touareg-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Արևհատ Հ.-ն, Acura-ն վարել է Երևանի բնակիչ 32-ամյա Մերի Ո.-ն, իսկ Chevrolet-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արսեն Ա.-ն:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+