211652_close_icon
views-count862 դիտում article-date 19:46 21-12-2023

Հայաստանի զինված ուժերի յոթ սպաներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Հունաստանի Սպայական կորպուսի ռազմական դպրոցի կենտրոնակայան

Դեկտեմբերի 19-ին Հունաստան-Հայաստան Ռազմական համագործակցության ծրագրի (ՌՀԾ) հարակից գործողությունների իրականացման շրջանակներում Հայաստանի զինված ուժերի յոթ սպաներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Հունաստանի Սպայական կորպուսի ռազմական դպրոցի կենտրոնակայան։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Այցի ընթացքում տեղի ունեցավ քննարկում և կարծիքների փոխանակում Հունաստանի Սպայական կորպուսի ռազմական դպրոցում իրականացվող ակադեմիական և ռազմական համակցված կրթության վերաբերյալ, ինչպես նաև հանդիպում դպրոցի հայ ուսանողների հետ և շրջայց ուսանողների կենցաղային և ուսումնական տարածքներում:

Պատվիրակությունն իր շնորհակալությունն է հայտնել վարժարանի գործունեության և բարձր մակարդակի ռազմական և ակադեմիական կրթություն ապահովելու վերաբերյալ, հատկապես հայ ուսանողների համար, և բարձր է գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր երկրի ԶՈՒ զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր