11250 դիտում
22:52 21-12-2023
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով բերման ենթարկված պրոռեկտորի ու ամբիոնի վարիչի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Սահակ Մանուկյանի և նույն համալսարանի դասախոս Հակոբ Մադոյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։
Որոշումը կայացվել է դեկտեմբերի 15-ին, Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից։ Այսինքն, դատախազությունն ու իրավապահ մարմիններն ընդունել են, որ բուհական համակարգի ներկայացուցիչները չեն կատարել հակաիրավական գործողություն, չեն ունեցել իրենց մոտ ու չեն իրացրել թմրանյութ, ինչի մասին այդքան մեծ հանրային աղմուկ էր բարձրացվել, իսկ խնդիրն անգամ քաղաքականացվել էր՝ հաշվի առնելով Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցած գործընթացները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտաբերել էին կասկածելի 2 քաղաքացու, ովքեր Մինսկի փողոցում իբր տարօրինակ վարքագիծ էին դրսևորել: Պարեկները մոտեցել էին այդ քաղաքացիներին, և նկատել, թե իբր նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Տեղում պարեկները վնասազերծել էին նրանց և պարզվել էր, որ նետել էին 3 փաթեթ և 2 գլանակ: Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Նոր-Նորքի բաժին: Դեպքի փաստով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր-Նորքի բաժնից ներկայացվել էին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
15:04 13-11-2024
Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը