211652_close_icon
views-count2119 դիտում article-date 11:48 23-12-2023

Դժբախտ պատահար՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատում․ ի՞նչ է կատարվում հանքում. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով Կապանի լեռնահարստացման կոմբինատում դժբախտ պատահար է գրանցվել։ Նախնական տեղեկություններով գազի արտահոսքից թունավորվել եւ մահացել է 46-ամյա աշխատակիցներից մեկը։

Aravot.am-ի տեղեկությամբ՝ Կապանի բժշկական կենտրոնում փորձել են փրկել նրա կյանքը․երեք անգամ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել։ Քաղաքացուն փորձել են տեղափոխել Երեւան, սակայն եղանակային պայմաններից ելնելով բժշկական ուղղաթիռը չի կարողացել հասնել Կապան։ Վերջին ամիսներին դժգոհություններ կան Կապանի լեռնահարստացման կոմբինատի նոր տնօրինության աշխատանքից։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վաճառեց  շահագործման իրավունքն ու Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը,  շահագործում է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Սասուն Ավետիսյանն է: Ըստ Կապանում շրջանառվող լուրերի՝ կոմբինատում աշխատանքը չի կազմակերպվում նորագույն մեթոդներով, աշխատողների մի մասը հարկադիր արձակուրդ են։

Նմանատիպ նյութեր