211652_close_icon
views-count1273 դիտում article-date 14:41 26-12-2023

Երևանում մարդիկ չեն ուզում ապրել. Եթե արտագաղթով եք բեռնաթափելու քաղաքը, շնորհավորում եմ, ձեզ մոտ կստացվի. Երիցյան. News.am

Ինչ չափորոշիչներով եք որոշել, որ պետք է Երեւանի կենտրոնում ավոտկայանատեղիների տարեկան վճարը պետք է 12 հազարի փոխարեն 160 հազար դրամ լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը:

«Շատ հեշտ է ասել՝ միջազգային փորձի վրա, բայց դա նույնն է, թե հարին չպատասխանել, որովհետեւ տեղական վճարը որոշելու համար միջազգային փորձ պետք չէ, պետք է նաեւ հետազոտել իրավիճակը տեղում: Օրինակ, մեկ անձին ընկնող ՀՆԱ-ի թիվը Հայաստնում եւ Վրաստանում բավականին մոտ է, բայց ձեր առաջարկով Երեւանի քաղաքացին Թբիլիսիի քաղաքացուց պետք է 100 դոլարով ավելի շատ վճարի մեկ տարվա համար: Եթե Թբիլիսիում 120 հազար են վճարում, ինչու եք որոշել, որ երեւանցին 160 հազար պետք է վճարի, երբ Թբիլիսիում տրանսպորտի հարցը շատ ավելի լավ է լուծված:

Քանի որ հասկանում եմ, որ չփորոշիչներ չեն եղել, սա ուղղակի օդից որոշում է, սոցիալական ադեցությունը գոնե հաշվե՞լ եք, թե վերջոին ունենալու ենք վիճակ, որ Կենտրոնը չի բեռնաթափվելու, ուղղակի էնտեղ հարուստների մեքենաներն են կանգնելու, ոչ թե աղքատների»,-ասաց նա:

Ի պատասխան, նխագիծը ներկայացնողն ասաց, որ Թբիլիսիում 800 լարի վճարը արդեն գործում է 10 տարի, եւ այնտեղ էլ արդեն կա նախագիծ վերանայելու վերաբերյալ. «Ինչ վերաբերում է հաշվարկներին, մենք ունենք տրանսպորտի վարչություն, որը կատարել է հաշվարկներ եւ հիմնավորումներ է ներկայացրել եկամուտների վարչություն: Սոցիալական բեռի մասով, ժամի եւ օրվա հետ կապված կտրուկ աճ մենք չունենք, այսինքն ֆինանսական բեռ հասարակ քաղաքացու վրա, որ շտապում է իր աշխատանքի վայր, այդքան մեծ չէ: B գոտում կայանելու դեպքում գործող դրույքաչափից այդքան մեծ տարբերություն մենք չունենք: Քաղաքացին կարող է կայանել B գոտում եւ իջնել աշխատանքի, որ գտնվում է A գոտում»:

Երիցյանն արձագանքեց. «Մենք Երեւանը դարձնում ենք քաղաք, որտեղ մարդիկ չեն ուզում ապրել, որովհետեւ Երեւանում ապրելը թանկ է, անհարմար է, եւ Երեւանում ամեն ինչ թանկացել է՝ գույքահարկցի սկսած, կայանատեղիներով վերջացրած: Մենք միտում ենք տեսնելու, որ մարդիկ նախընտրելու են Երեւանից գնալ եւ ապրել Երեւանի հարակից բնակավայրերում: Եթե այդպես եք բեռնաթափելու քաղաքը՝ արտագաղթի միջոցով, շնորհավորում եմ, ձեզ մոտ կստացվի»:

Սրան արձագանքեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Թբիլիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ավելի նվազ ցուցնաիշներ ունի, այնտեղ 10 տարի առաջ նմանատիպ որոշումը կայացրել են: Այսինքնմ ենք շատ ենք ուշացել նման ռեֆորմներում: Ինչ վերաբերում է նրան, որ Երեւանում թանկանում է, ենթադրաբար, պետք է թանկանա, որովհետեւ ՀՆԱ աճը տարեցտարի բացառիկ թվեր են Հայաստանում: Շինարարական բումը, նաեւ մյուս գործոններն ազդում են նաեւ գների վրա: Ռուսաստանից մեծ թվով մարդիկ տեղափոխվեցին Հայաստան, Արցախից բռնի տեղահանված անձիանց մի մեծ զանգված հիմա Երեւանում է: Այդ ամենը շուկայական պայմաններում իրենց դերն ունեն»: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր