211652_close_icon
views-count799 դիտում article-date 19:19 27-12-2023

Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ:

Այսօր ստացել եմ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշումը, որով նա ուժի մեջ թողեց Ն.Մալյանին կալանքի տակ պահելու դատավոր Ս.Գզոգյանի որոշումը:

Իհարկե որևէ այլ որոշում Ռ.Մխիթարյանից սպասելը կլիներ ծայրահեղ միամտություն:

Դատավորները խիստ տպավորված են և անհանգստացած Ն.Մալյանի հայտարարությամբ, որ՝ ինչ արել է լավ է արել, էլի է անելու»:

Նմանատիպ նյութեր