211652_close_icon
views-count3211 դիտում article-date 21:04 27-12-2023

Հայ շախմատիստները մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է առաջին խաղային օրը: 5-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 3.5 միավոր:

Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ուննեն 3-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 2.5, Հայկ Մարտիրոսյանը՝ 2, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը՝ 1.5-ական, իսկ Տիգրան Հարությունյան՝ 1:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյան 4 խաղափուլից հետո ունի 2.5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 2, իսկ Մարիամ Մկրտչյան՝ 1:

Տղամարդկանց առաջնությունն անցկացվում է 13 խաղափուլով, իսկ կանանց պայքարը՝ 11:

Նմանատիպ նյութեր