1261 դիտում
11:14 28-12-2023
Քիչ հավանական է, որ ՀՀ խորհրդարանը կարձագանքի Ադրբեջանի միլի մեջլիսի ընդունված հայատյաց հայտարարությանը. Դանիելյան
Ցավոք, քիչ հավանական է, որ հայրենական խորհրդարանը կարձագանքի Ադրբեջանի միլի մեջլիսում կայացած լսումների արդյունքներով ընդունված հայատյաց հայտարարությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ հետևողականորեն թշնամական կեցվածք որդեգրած ադրբեջանը՝ Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի պապենական հողեր հռչակելուն միտված կեղծ պատմագիտության արդյունքները սահուն տեղափոխեց արդեն օրենսդիր մարմնի քննարկման հարթակ, որից հետո անարգել կտեղափոխի միջազգային «քաղաքակիրթ ու ժողովրդավար» հարթակներ։
Հանրահայտ է, որ ադրբեջանցիները բնակվել են Հայաստանում միայն խորհրդային շրջանում։ Անարգել վաճառելով իրենց տները, Հայաստանը լքել են կամավոր, ընդ որում, ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպան ոճրագործությունների հնարավոր պատասխան զարգացումների մտավախությամբ։ Որևէ ադրբեջանցու վերաբնակեցումն ինքնին փոխադարձ վստահության ցուցիչ չէ, ինչպես պնդում են միլի մեջլիսում։
Վերաբնակեցման մասին կարող է իրավաչափ քննարկում սկսվել միայն առնվազն այն բանից հետո, երբ նույն հիմունքներով կերաշխավորվի և դե ֆակտո կիրականացվի հայ փախստականների վերադարձը և, հատկապես՝ ողջ Արցախահայության վերադարձը՝ Անկախ ճանաչված Արցախի Հանրապետություն (վերադարձի մասին այլ կարգի խոսակցությունները դատարկաբանության ոլորտից են)։ Հընթացս հարկ կլինի քննարկել հսկայական չափերի պատճառված վնասի փոխհատուցման խնդիրը։
Հ.Գ. «Արևմտյան ադրբեջան» թեզը՝ ընդամենը իրենց համար տվյալ պահին բարենպաստ իրավիճակի թելադրանքով միակողմանի զիջումներ կորզելու հերթական աճպարարություն է ....»

Նմանատիպ նյութեր
871 դիտում
15:24 08-07-2024
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը կհանդիպեն հոկտեմբերին
5887 դիտում
16:55 01-05-2018
Ադրբեջանում առաջարկել են Ղարաբաղի հարցով Միլի Մեջլիսի հատուկ նիստ գումարել
2472 դիտում
22:49 05-06-2014
Հովիկ Աբրահամյանը կծանոթանա և անհրաժաշետության դեպքում կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը. Lurer.com
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»