211652_close_icon
views-count1111 դիտում article-date 18:42 28-12-2023

Ամանորի կապակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից նվեր-փաթեթներ են ուղարկվել Սյունիք և Գյումրի

Ամանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից նվերների փաթեթներ են ուղարկվել Սյունիքի մարզի մի շարք համայնքներ և Գյումրի քաղաք։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից, նվերների փաթեթներն ուղարկվել են Կապան խոշորացված համայնքի սահմանամերձ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի, Գորիս խոշորացված համայնքի սահմանամերձ Ներքին խնձորեսկ գյուղի և Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ գյուղի երեխաններին, ինչպես նաև Էլեկտրոնային դաշնամուր է տրամադրվել Լեհվազ գյուղին:

Ամանորյա փաթեթներ են տրամադրվել Գյումրի համայնքի անապահով, հատուկ կարիքներ ունեցող, և ԼՂ-ից բռնի տեղահանված  300 երեխաների:

Նմանատիպ նյութեր