211652_close_icon
views-count56168 դիտում article-date 14:13 29-12-2023

Արմավիրում պարեկները իրականացրել են «Ջութակ նվագելով Էվրիկա չես հայտնաբերի, ու Ջորջ Վաշինգտոն չես դառնա» օպերացիան. բերման է ենթարկվել նախկինում մի քանի անգամ դատված արմավիրցի «Ջութակահարը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ Արմավիր քաղաքում իրականացրել են «Ջութակ նվագելով Էվրիկա չես հայտնաբերի ու Ջորջ Վաշինգտոն չես դառնա» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները տեղեկություն են ստացել, որ Արմավիր քաղաքում մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ՝ տալով հայհոյանքներ:

Պարեկները մոտենում են նշված վայր և այդ քաղաքացուն հորդորում են, որպեսզի նա դադարեցնի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, սակայն քաղաքացին ոչ միայն չի դադարեցնում, այլև սկսում է պարեկների հասցեին հայհոյանքներ հնչեցնել:

Պարեկները, ապա նրանց օգնության հասած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները այդ քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին, ով Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա Է. Ենոքյանն է: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս չի եթարկվել պարեկների օրինական պահանջին, ոստիկանության Արմավիրի բաժնի մոտ հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո պարեկները ստիպված նրան բերման են ենթարկել: 

Նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ոտիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, ապա կատարած խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն են կազմել և այդ ընթացքում ավտոմեքեմայի մեջ վարորդի կողքի նստատեղի կողային հատվածում պոլիէթիլենային տոպրակ են հայտնաբերել: 

Պարզվել է, որ նրա մեջ առկա է դեղնականաչավուն զանգված: 

Պարեկները ավտոմեքենան և 4 ուղևորներին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հինավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին: 

Բերման ենթարկվածներն են Է. Ենոքյանը, նրա համագյուղացիներ 35-ամյա Արամ Վ.-ն, 34-ամյա Ռոման Ս.-ն և 29-ամյա Արթուր Ս.-ն: 

Ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկված է. Ենոքյանը Արմավիրի մարզում իրեն համարում է քրեական ենթամշակույթի ջատագով, նախկինում եղել է դատապարտված, իսկ բանտում նրան կոչել են «Ջութակահար» մականվամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր