211652_close_icon
views-count1246 դիտում article-date 16:20 29-12-2023

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան. նախարար

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան: 

Այս մասին տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հետ կապված որոշակի հաշվարկներ ունենք: Երասխի հատվածում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 1 կիլոմետրի չափ է, որ շինարարական աշխատանք իրականացնելու կարիք կա։

Դրա կարիքը կա Մեղրիի ամբողջ հատվածում։ Մենք  որոշակի հաշվարկներ ունենք, ընդ որում, մենք սկզբնական փուլում՝ 2021 թվականին, ունեինք որոշակի նախնական հաշվարկներ, հետագայում մեր Ճարտարապետաշինարարական համալսարանին ենք պատվիրել, որ ավելի մանրակրկիտ աշխատանք անեն: Մեր մասնագետների խումբը լավ, մանրակրկիտ աշխատանք է արել և ներկայացրել մեզ»,- ասաց նա։

Սանոսյանի խոսքով՝ եթե քաղաքական որոշումները հանգուցալուծում ստանան, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը։

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին 2021 թվականի վերջին Սոչիում, ապա Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Գործընթացը, սակայն, շինարարության ակտիվ փուլ մինչ այս պահը չի մտել։

Նմանատիպ նյութեր