211652_close_icon
views-count1273 դիտում article-date 14:34 30-12-2023

Պուտինը ՀՀ նախագահին ու վարչապետին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ Սուրբ Ծննդյան և գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ։

Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Շնորհավորելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդների շահերը լիովին բավարարում են բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացմանը և բազմաբնույթ կառուցողական համագործակցությանը։

Նմանատիպ նյութեր