7081 դիտում
18:40 12-01-2025
Գեղարքունիքի քրեական ու համայնքային ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Ջերմուկում հանուն ՀՀ-ի իր կյանքը զոհաբերած հերոսի տունը թալանողներից մեկին․ հայտնաբերվել է գողունի մասը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ իրականացնելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական հսկայածավալ աշխատանքներ հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած սրբապղծության դեպքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ու համայնքային ոստիկանները 40-ից ավելի հասցեներում են եղել, ողջ գիշեր իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ, անգամ հետքեր հայտնաբերելու նպատակով դեպքի վայրից մոտ 5-6 կմ ոտքով շրջել են, քանի որ շատ տեղեր ձյուն է ու անանցանելի։
Արդեն լուսաբացին հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում են կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Ճամբարակի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Ողջ գյուղը շոկի մեջ է, թե ոնց կարող է պատահի նման ստոր քայլի դիմեն։ Թալանես էն մարդու տունը, ով իր զինակից ընկերների հետ իր կյանքն է զոհել մեր համար ու հիմա ինչ որ սրիկա թալանում է հերոսի տունը։ Ամբողջ գիշեր ոստիկանները գյուղով մեկ շրջում էին։ Անգամ տեսել ենք, թե ոնց են անտառների ուղղությամբ գնում։ Ինչ ասես մտքներովս անցավ, բայց լավ էր լուսաբացին իմացանք, որ ոնց որ թե տղերքը հետքի վրա են։ Իմացել են ովքեր են։ Մեկին բռնել են, մյուսը թռել ա, բայց դե կարևորը բռնեցին ու հիմա մեր համար էլ մութ չի լինի, կիմանանք թե ով է այն տականքը, որ նման ոտնձգություն է կատարել։ Որպես զոհվածի հարազատներ ու համագյուղացիներ մեր շնորհակալությունն ենք հայտնում քրեականի տղերքին, համայնքային ոստիկաններին, քննիչներին ու փորձագետին, ովքեր սաղ գիշեր տանջվան «հոլի նման ֆռռացին», բայց կարևորը արդյունքի հասան ու հավատացած ենք, որ ճիշտ հետքերի վրա են դուրս եկել, քանի որ հայտնաբերվել է նաև հերոսի տնից գողացած որոշ ապրանքներ։ Մենք էն մարդը չենք, որ հիմի բռնենք «Լինչի դատաստան» տեսնենք դրանց հետ։ Թող օրենքը իրենց պատժի։ Ամենակարևորը պատասխան են տալու Աստծո առաջ։ Էլի նորից մեր շնորհակալությունն ենք հայտնում իրավապահներին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի ու այն բացահայտելու համար»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալին ոստիկանության Ճամբարակի բաժնից ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանությունն էլ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս կասկածյալի և գողունի մի մասը հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել էին Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։
Ստահակը կամ ստահակները տակնուվրա էին արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել էին հերոսի տան անկյունում եղած իրերը։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ նահատակված, հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հերոսի հարազատները ասում էին․ «Մարդ ինչ աստիճանի տականք լինի, որ համարձակվի գողություն անի այն տեղից, որը հերոսի տուն է, ով իր կյանքը նահատակվել է հանուն Հայաստանի։ Այնքան ստոր լինի մարդ, որ նույնիսկ մտնի տուն ու պղծի նաև հերոսի անկյունը, այնտեղից տանելով հերոսի անձնական իրերը։ Տանը մարդ չի եղել։ Տղան մասնակցելիս է եղել բանակի քեֆի։ Էս գողության բացահայտումը ոստիկանների ու քննիչների պատվի հարցն է։ Պետք է գտնվի էդ սրիկան, որպեսզի հանրությունն իմանան իր մեջի տականքին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+