211652_close_icon
views-count1306 դիտում article-date 18:28 31-12-2023

Նույնիսկ այս թվացյալ ծանր իրականությունը լի է անսահման հնարավորություններով․ Սուրեն Պետրոսյանի ուղերձը

 
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Անցնող 2023 թվականին գնահատականներ տալն դժվար է, քանի որ այս պահին գրեթե անհնար է ամբողջ խորությամբ ընկալել Արցախի անկումը, Հայաստանի շարունակական կազմաքանդումը, և թե դեռ ինչ հետևանքներ է ունենալու այս ամենը մեր բոլորիս կյանքում։ Սակայն ցավալին միայն մեզ հետ տեղի ունեցածը չէ, այլ այն, որ մեզ համոզել են, թե այլ կերպ չէր էլ կարող լինել և սա միակ հնարավոր ելքն էր, որին պետք է համակերպվել, փոխարենը` ապագան խոստանում է լինել կուշտ, սակայն ստորաքարշ։ Իսկ իրականում, նույնիսկ այս թվացյալ ծանր իրականությունը, լի է անսահման հնարավորություններով, սակայն մենք միայն մեկ դեպքում կարող ենք սպառնալիքները վերափոխել հնարավորության, այն ժամանակ, երբ բոլորս, սփյուռքի հետ միասին կձևավորենք ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»,- գրված է ուղերձում։
 

Նմանատիպ նյութեր