211652_close_icon
views-count33216 դիտում article-date 16:30 13-11-2024

Առեղծվածային դեպք՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում. հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմինը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբեր 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն կարգապահական գումարտակ են ժամանել Ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները:

Ֆոտոլագրողի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ 19-ամյա Նարեկ Գրիգորյանն է, ով եղել է կարգապահական գումարտակում:  

Նա ընտանիքի միակ տղան էր, ուներ 3 քույր։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր