2830 դիտում
23:08 02-01-2024
Անչափահաս ադրբեջանցի հարսնացուների հայրերը զանգվածաբար խզում են հարսանեկան պայմանավորվածությունները
Ադրբեջանի տարբեր շրջաններում անչափահաս հարսնացուների հայրերը չեղարկում են ավելի վաղ կնքված ներընտանեկան համաձայնություններն ամուսնության մասին։ Ադրբեջանի երեխաների միության նախագահ Քամալա Աղազադեի խոսքով, ինչպես տեղեկացրել է Turan-ը, այդ միտումն արտացոլվում է նաեւ երիտասարդ փեսացուների խզված ամուսնական համաձայնություններում, որոնք նշանադրվել են անչափահաս աղջիկների հետ։
Աղազադեն ուշադրություն է հրավիրել ծնողների անհանգստության վրա՝ կապված հնարավոր ձերբակալությունների հետ։ Երեխաների միությունը ստացել է հարյուրավոր տեղեկություններ, հատկապես վերջին վեց ամիսներին, որոնցում մանրամասն նկարագրված են եղել անօրինական ամուսնությունները։ Աղջիկները եւ տղաները, որոնց ստիպում են ամուսնանալ մինչեւ 18 տարեկան հասակում, օգնություն են խնդրում, ինչն ստիպել է կազմակերպությանը այդ մասին տեղեկացնել ներքին գործերի նախարարությանը եւ Ընտանիքի, երեխաների եւ կանանց գործերի պետական կոմիտեին։ Անօրիանական ամուսնությունների դեպքերը համարվում են անթույլատրելի, եւ Երեխաների պաշտպանության միությունն աշխատում է լուծել այդ խնդիրը, ներառյալ հոգեբանական վերականգնման ծրագրերը հարկադրական ամուսնությունների անչափահաս զոհերի համար։
Անօրինական ամուսնությունների հետ կապված զանգվածային բողոքը հաջորդել է Մուբարիզ Գուլիեւի ձերբակալությանը։ Նա Սաբիրաբադի շրջանի Մյամիշլի գյուղում դեկտեմբերի 29-ին նշանված 12-ամյա աղջկա հայրն է։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 12-ամյա աղջկա «փեսացուն» 32-ամյա Քյարիմն էր, նշել է Քամալա Աղազադեն։
Ներքին գործերի նախարարությանն այս մասին հայտնի է դարձել սոցցանցերում դրա ակտիվ քննարկումից հետո։ Քյարիմը համոզմունք է հայտնել, որ երեխայի հետ ամուսնությունը չպետք է դիտարկվի որպես հանցագործություն։
Այս միջադեպը տեղի է ունեցել 2022թ. հոկտեմբերին Սաբիրաբադի շրջանում տեղի ունեցած ձերբակալությունից հետո, որտեղ ոստիկանությունը բերման էր ենթարկել մի տղամարդու, որն ամուսնացել էր 17-ամյա աղջկա հետ։ Ադրբեջանում օրենքը թույլ է տալիս ամուսնական հարաբերություններ կնքել միայն 18 տարեկանից հետո։

Նմանատիպ նյութեր
3976 դիտում
20:31 05-04-2015
Երջանիկ հարսնացուների մասնակցությամբ ֆոտոշարք
1214 դիտում
16:34 06-03-2014
Վենեսուելան խզում է Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները
1874 դիտում
09:14 09-07-2015
«Գազպրոմ»-ը խզում է «Թուրքական հոսք»-ի շինարարության հարցով Saipem ընկերության հետ պայմանագիրը
Այս բաժնից
745 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
598 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
712 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն