211652_close_icon
views-count2449 դիտում article-date 23:33 02-01-2024

Մինչև 2050 թվականը շամպայն կարող է չլինել

Մինչեւ 2050թ. շամպայնը կարող է վերանալ։ Դա կապված է այն բանի հետ, որ կլիմայական ճգնաժամը հանգեցնում է ջերմացման և եղանակային պայմանների փոփոխության աշխարհի մի քանի ամենահայտնի գինեգործական շրջաններում, ներառյալ Շամպանը Ֆրանսիայի հյուսիսում։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Մինչեւ 2050թ. խաղողի հանրահայտ տեսակները կարող են գոյություն չունենալ, տեղեկացրել է ClimateAi-ն։

Խաղողի երեք տեսակներ, որոնք օգտագործվում են գրեթե բոլոր շամպայններում՝ շարդոնեն, պինո-նուարը եւ մենյեն, այն հարյուրյակի մեջ են, որոնք գտնվում են անհետացման եզրին։

Հետազոտողները նախազգուշացրել են, որ այն շրջանների թիվը, որոնցում ներկայում գինու խաղող է աճեցվում, կկրճատվի ավելի քան կրկնակի, եթե գլոբալ ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով՝ մինչարդյունաբերական մակարդակի համեմատ։

Նմանատիպ նյութեր