211652_close_icon
views-count1594 դիտում article-date 23:28 05-01-2024

ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից առանց վիզայի կկարողանան մեկնել ԱՄԷ

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնելու 2024թ. փետրվարի 1-ին։

Հետևաբար, սկսած 2024թ. փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։

Ծանոթագրություն. Անձնագրի վավերականությունը վերաբերվում է անձնագրի 2-րդ (հայերեն) և 3-րդ (անգլերեն) էջերում նշված վավերականության ժամկետին, այլ ոչ անձնագրի 4-րդ էջում նշվող՝ օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումին (կլոր կնիք), որը սկսած 2024թ. հունվարի 1-ից այևս չի կիրառվում և պարտադիր չէ (մանրամասները տե՛ս հետևյալ հղումով։

Նմանատիպ նյութեր