1342 դիտում
20:55 06-01-2024
ՆԳՆ-ում իրականացվել է 1119 ծառայողի ատեստավորում, այն հաջողությամբ հաղթահարել է 189 ծառայող. ՏԵՍԱՆՅՈւԹ
ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թվականին մեկնարկել է նաև ոստիկանության ծառայողների ատեստացիան։
Օրենսդրական համապատասխան փոփոխություններով՝ ոստիկաններին հնարավորություն է տրվել անցնելու ատեստավորում և աշխատավարձից բացի ստանալ նաև հավելավճար:
Կառավարության կողմից հաստատվել են ատեստավորման անցկացման կարգերը և ատեստացիայի արդյունքում վճարվող հավելավճարի չափերը: Ատեստացիային ընդառաջ իրականացվել են նախապատրաստական ծավալուն աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով նաև մշակվել է համապատասխան ուղեցույց։
Արդեն իսկ իրականացվել է 1119 ծառայողի ատեստավորում: Այն հաջողությամբ հաղթահարել է 189 ծառայող, որոնցից 18-ը ստացել է «գերազանց», 101-ը՝ «լավ», իսկ 70-ը՝ «բավարար» գնահատական։ Ատեստավորված ծառայողների մեջ կան ոստիկանության տարբեր խմբերի ծառայողներ՝ շարքայինից մինչև բարձրագույն խմբի ոստիկաններ:
Արդեն իսկ իրականացված ատեստավորման վիճակագրությունը գործընթացի բացարձակ օբյեկտիվության վկայությունն է։ Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովում ընդգրկված են ոչ միայն ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարներ, այլև ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ԿԳՄՍ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։
Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, բարձրանում են ծառայողների սոցիալական երաշխիքները։ Ատեստացիայի շնորհիվ, օրինակ, օպերատիվ աշխատակիցը, որը նախկինում ստացել է 222 000 դրամ (զուտ) դրամական բավարարում, ատեստացիան գերազանցությամբ հանձնելով՝ ստանում է 459 000 դրամ (զուտ)։
Գործընթացը շարունակվում է. ոստիկաններն ունեն երեք տարի ժամանակ՝ ատեստացիա անցնելու համար:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
21:20 27-09-2024
Էլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը
Այս բաժնից
1078 դիտում
21:35 19-11-2024
Այսօր Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է
595 դիտում
21:02 19-11-2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Իգնատիոս Աֆրամ Բ. Ասորի ուղղափառ պատրիարքի հետ