211652_close_icon
views-count709 դիտում article-date 10:23 07-01-2024

Մտնում ենք բազմաբևեռ համակարգ, ու այդ պրոցեսը մեր ռեգիոնից է սկսվել․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է 44-օրյա պատերազմից վեց ամիս առաջ արված գրառումով և գրել․

«Պատերազմից 6 ամիս առաջ․․․

Միջազգային հարաբերություններում կարևոր փոփոխություններ են կատարվում ու այդ փոփոխությունների տեմպը սրնթաց  արագանում է։

Այն, ինչն առաջ անհնար էր թվում, հիմա իրականություն է դառնում։

Իսկ ո՞րն է այդ ամենի պատճառը։ Հիմնական պատճառը կարծես թե մեկն է. միաբևեռ համակարգը փլվում է։ Մտնում ենք բազմաբևեռ համակարգ ու այդ պրոցեսը մեր ռեգիոնից է սկսվել։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան դառնում են ինքնուրույն երկրներ։

Ճիշտ է, դեռևս Ամերիկա հետ հաշվի են նստում, բայց գնալով ավելի հանդուգն են դառնում։

ԱՄՆ-ն փափուկ ուժից անցում է կատարում կոշտ ուժի կիրառմանը։ Դա թուլության նշան է։ Առաջ ԱՄՆ- ն կարիք չէր ունենա Սուլեյմանիի նման անձնավորությանը սպանել, հիմա դա անում է։ Սուլեյմանին ընդամենը ցուցակի սկզբում էր։

Հին աշխարակարգը մեռնում է և առաջվա հստակությունն այլևս չկա։ Բարդ և վտանգավոր խաղեր են սկսվում։

Ուժ և զորություն մեր բլինչիկի փորձագետին ու իմաստություն իր անտեսանելի  ինստիտուտներին այս պատասխանատու փուլում մեր նավը խութերի արանքով վարելու գործում»։

Նմանատիպ նյութեր