211652_close_icon
views-count1156 դիտում article-date 11:56 07-01-2024

Քիչ սգացե՛ք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․

««Իրատես եղե՛ք» սառը ուտեստով կերակրում են ընդամենն ամիսներ առաջ որբացածին, որի ծնողը չի մեռել, այլ նրան բռնությամբ զրկել են ծնողից:

Իրատես եղե՛ք, ասում են, մոռացե՛ք ծնողի գոյության մասին և սպանե՛ք ձեր մեջ նրա հետ միավորվելու վերջին հույսը:

Իրավունք և արժեքներ կարևոր չեն, ասում են, կարևորը՝ իրատես եղեք…

Ու, հա, քիչ սգացե՛ք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են…»։

Նմանատիպ նյութեր