1180 դիտում
16:53 08-01-2024
Քյարամյանի հրամանով քննիչն ազատվել է պաշտոնից՝ կարգապահական կոպիտ խախտումների պատճառով
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։
Կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, ունենալով ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելու իրական ժամանակ և հնարավորություն, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ՝ տասնյակ օրեր, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ պատշաճ ջանասիրություն չցուցաբերելով, գերակշռող մասով դրսևորել է անգործություն, պարբերաբար և կոպիտ կերպով խախտել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի մի քանի հոդվածների պահանջները:
Պարզվել է, որ վերոնշյալ վարույթներից մի քանիսով դրսևորած անգործության համար հիշյալ քննիչի նկատմամբ նախկինում կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։
Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձի կողմից թույլ տրված խախտումների բնույթը և ծանրությունը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով հիշյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նմանատիպ նյութեր
1072 դիտում
12:16 11-07-2023
ՀՀ ՔԿ նախագահի հրամանով քրեադատավարական կոպիտ խախտումներ կատարելու համար քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
1195 դիտում
11:27 15-02-2024
Քյարամյանի հրամանով 2 քննիչ ազատվել է պաշտոնից
1363 դիտում
17:14 27-06-2023
Քյարամյանի հրամանով 2 քննիչ ազատվել է աշխատանքից
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»