1075 դիտում
12:16 11-07-2023
ՀՀ ՔԿ նախագահի հրամանով քրեադատավարական կոպիտ խախտումներ կատարելու համար քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ խիստ վերահսկողությունը և թույլ տրվող կոպիտ խախտումների նկատմամբ անհանդուրժողականությունը։ Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։
Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դրսևորելով անգործություն, ինչով պարբերաբար և կոպիտ կերպով խախտվել են ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները:
Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձի կողմից թույլ տրված խախտումների բնույթը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով հիշյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նմանատիպ նյութեր
1180 դիտում
16:53 08-01-2024
Քյարամյանի հրամանով քննիչն ազատվել է պաշտոնից՝ կարգապահական կոպիտ խախտումների պատճառով
2194 դիտում
20:54 23-01-2014
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Ռոմիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Այս բաժնից
1027 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
997 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
928 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր