211652_close_icon
views-count952 դիտում article-date 20:59 08-01-2024

Թուրքիան ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրադ Մերջանը սոցցանցում արած գրառմամբ տեղեկացրել է, որ հունվարի 12-ին լքելու է իր պաշտոնը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Որպես պատճառ Մերջանը նշել է իր տարիքը՝ նա հունվարի 14-ից կենսաթոշակառուի կարգավիճակ է ստանալու: Նա պաշտոնաթող է լինելու և վերադառնա Թուրքիա։

Թուրքական մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Թուրքիան իր նոր ներկայացուցչին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պատշոնում հաստատելու համար դիմում է ուղարկել ԱՄՆ և սպասում է պատասխանի:

Վերոհիշյալ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս: 

ԱՄՆ-ում Թուրքիայի նոր դեսպանի մասին անձնական տվյալներ չեն հաղորդվում:  

Նշենք, որ Մերջանն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտին:

Նմանատիպ նյութեր