211652_close_icon
views-count34572 դիտում article-date 11:08 21-06-2021

Նոր ԱԺ-ն կունենա 107 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժե՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը:

Մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» - 71 մանդատ

«Հայաստան» դաշինք 29 մանդատ

«Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ:

4 ամենամեծ ազգային փոքրամասնությունները 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին եւ նրա մանդատները դառնում են 27:
Բացի դրանից, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ընդդիմության մանդատները 1/3-ից պակաս չլինեն:

Նմանատիպ նյութեր