211652_close_icon
views-count898 դիտում article-date 08:15 10-01-2024

Եվրամիությունն օրակարգից հանել է Ուկրաինայի գործիքով Հայատանին օգնելու հարցը. հարցազրույց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Եվրամիությունը օրակարգից հանել է Հայաստանին Ուկրաինայի գործիքով զինելու ծրագիրը»,- «Ա1+»-ի հետ զրույցում երեկ հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը սեպտեմբերից սկսած ասել է, որ բաց է այսպես կոչված «European Peace Facility»-ով:

«Այդ գործիքով են օգնում Ուկրաինային: Տասնյակ միլիարդավոր զենք-զինամթերք, որ ստանում է Եվրամիությունից, ոչ թե առանձին պետություններից, այս գործիքով է ստանում: Մարդիկ ասացին, որ պատրաստ ենք ձեզ օգնել, բայց պարզ է, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գաս:

Երբ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին գնաց Սանկտ Պետերբուրգ, եվրոպացիներն օրակարգից դա հանեցին: Իհարկե, վերջնական չեն հանել, բայց հռետորաբանությունը, եթե նկատել եք, վերջին ելույթները, փոխվել են: Այդ թվում և ՀՀ-ում ԵՄ դեսպանի, որը շատ հավակնոտ ծրագիր ներկայացրեց, բայց այդ կետը հանված: Մեզանից է կախված ամեն ինչ»,- նույն հարցազրույցում վստահեցրել է Ստեփան Գրիգորյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր