211652_close_icon
views-count1216 դիտում article-date 08:44 11-01-2024

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ ԵՄ-ի ՝ Հայաստանին Ուկրաինայի գործիքով աջակցելու ծրագրի դադարեցման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի՝ հարցազրույցում հնչեցրած ուշագրավ հայտարարությանը, գրել էր, որ Եվրամիությունը վերջերս օրակարգից հանել է Հայաստանին Ուկրաինայի գործիքով աջակցելու ծրագիրը՝
«European Peace Facility»:

Փորձագետի մեկնաբանությամբ՝ այդ գործիքով են օգնում Ուկրաինային, ինչի շնորհիվ այդ երկիրը տասնյակ միլիարդավոր զենք-զինամթերք է ստանում Եվրամիությունից:
Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Հայաստանի մասով ծրագրի չեղարկման պատճառը եղել է Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ-Պետերբուրգ վերջին այցը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու են այնպիսի արտաքին քաղաքականություն վարում, որի արդյունքում զրկվում ենք նման ռազմական աջակցությունից:

Իշխանական պատգամավորն ասաց, որ իրեն հայտնի չէ ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասով, որը չեղարկվել է.
«Ծրագրի անունը՝ «ուկրաինական գործիք», ինքնին հուշում է, որ այն նախատեսված է Ուկրաինայի համար:

Դա 2023թ.-ին է հաստատվել եւ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, մոտ 50 միլիարդի ծրագիր էր ու առնչվում է միայն ու միայն Ուկրաինային:

Իսկ Հայաստանին աջակցության մասով բազմաթիվ ծրագրեր, փաթեթներ կան, որոնց մասին երկար կարելի է խոսել: Ինձ հայտնի չէ նման ծրագիր, որը չեղարկվել է ԵՄ-ի կողմից, առավել եւս՝ վերջերս:

Բոլոր մեր ծրագրերը՝ ԵՄ-ի հետ համատեղ, իրագործվել են, բոլոր ծրագրերն իրենց հունով գնում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր