211652_close_icon
views-count1702 դիտում article-date 18:59 10-01-2024

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամը բրոնզե մեդալ է նվաճել

Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը։ Հաղորդում է ArmSport.am-ը։

Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։

Մրցաշարին մասնակցել են 12 պետությունների 117 մարզիկներ։

Նշեքն նաև՝ հունվարի 13-14-ը Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում կայանալիք Եվրոպայի Գավաթի փուլին առաջին անգամ Հայաստանը Հանրապետությունը կունենա մասնակից՝ ի դեմս Գլեբ Մոսեսովի։

Նմանատիպ նյութեր