1090 դիտում
12:33 11-01-2024
Զինվորական քննիչները մարտական ինքնաձիգ կրելու իրավունք կստանան
ՀՀ Քննչական կոմիտեի Գլխավոր զինվորական քննչական վարչության քննիչները մարտական ինքնաձիգ կրելու իրավունք կստանան։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունվարի 11-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Այս առաջարկը, նրա խոսքով, կապված է զինվորական քննիչների աշխատանքի առանձնահատկության հետ։ Նա ընդգծել է, որ ինքնաձիգ կրելու իրավունք կստանան միայն զինվորական քննիչները։
Օրենսդրական նախաձեռնության էությունը զենքի կիրառմամբ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքի հարցի կարգավորումն է օրենսդրական մակարդակում։ Ներկայացված փաթեթը, բացի իր հիմնական պաշտպանական գործառույթից, հետապնդում է նաեւ հրաձգասպորտի զարգացման նպատակ։ «Այն ուղղված է տվյալ ոլորտում կոռուպցիայի հնարավոր դրսեւորումների բացառմանը, անօրինական զենքի քանակի կրճատմանը եւ անօրինական շրջանառությունից զենքը դուրս բերելուն»,- նշվել է օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ, որը ներկայացրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Երկրի քաղաքացիները, մասնավորապես, հրազեն կրելու իրավունք կստանան մի շարք պահանջների կատարման դեպքում։ Դրանց թվում են հոգեկան կայունությունը, համապատասխան լիցենզիան եւ այլն։

Նմանատիպ նյութեր
2606 դիտում
13:16 26-02-2022
Մեկնարկել են մարտական զենք կրելու իրավունք ունեցող ՊԵԿ աշխատակիցների հրաձգության կրակային վարժանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ