211652_close_icon
views-count820 դիտում article-date 18:23 11-01-2024

2023-ին Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ

2023 թվականին Ադրբեջանում նավթի և կոնդենսատի արդյունահանման ծավալը կազմել է 30.2 մլն տոննա, իսկ  արտահանման ծավալներ՝ 25.2 մլն տոննա։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Ըստ նրա՝  նշյալ ժամանակահատվածում արդյունահանված  48.3 մլրդ խմ ծավալի բնական գազից արտահանվել է 23.8 մլրդ խմ-ը։

Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը  Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ, որից 5.6 մլրդ խմ-ն իրականացվել է Անդրանատոլիական բնական գազատարի (TANAP) նախագծի միջոցով։

Ադրբեջանը Վրաստան է  արտահանել 2.5 մլրդ խմ բնական գազ։

Նմանատիպ նյութեր