211652_close_icon
views-count1165 դիտում article-date 15:16 12-01-2024

2023-ին փոխնակ մոր ծրագրով զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 28 երեխա. ընդհանուր ծնվածների թիվը 159 է

Անպտղության հաղթահարման ծրագիրը մեզ համար շատ կարեւոր է. պետությունը տարեցտարի մեծացնում է տրամադրվող ծառայությունների շրջանակը եւ շահառուների թիվը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ 2023-ին տարիքային շեմեր են փոխվել եւ շահառուների թիվն ընդլայնվել է:

«Զոհված զինծառայողների ծնողների համար տրամադրվում է փոխնակ մոր ծառայությունը: Զոհված զինծառայողների ընտանիքներում ուրախության ճիչը, որ հնչում է, մյուսներին ոգեւորում է նույնպես դառնալու շահառու: Միայն այս ծրագրի շրջանակներում 2023-ին 28 երեխա է ծնվել զոհված զինծառայողների ընտանիքներում. «Ընդհանուր ծնվածների թիվը 159 է 2023-ին: Մենք նախատեսում ենք նաեւ հաջորդիվ օրենսդրական փոփոխություններով հանդես գալու եւ էլ ավելի մեծացնելու շահառուների շրջանակը:

Նմանատիպ նյութեր