211652_close_icon
views-count910 դիտում article-date 19:16 12-01-2024

ՀՀ է ժամանել Ղազախստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավար Կատալին Ռադուի գլխավորած պատվիրակությունը

Հունվարի 11-ից 12-ը այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավար Կատալին Ռադուի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։  

Պատվիրակության անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար կազմի հետ, որին մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի Հանրապետության Դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ինչպես Կատալին Ռադուի և Դեսպանի, այնպես էլ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի կողմից ընդգծվել է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթներ վեսկսելու կարևորությունը: Նշենք, որ ներկայումս «Սկատ» ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ Երևան-Ակտաու-Երևան ուղղությամբ:

Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են հետագա համագործակցության ընդլայնումը, փոխադարձ աջակցությունը միջազգային ավիացիոն կազմակերպություններում, ինչպես նաև հատուկ կարևորվել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը երկու երկրների ավիացիոն մասնագետների միջև:

Կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ՝ երկու երկրներում ոլորտը զարգացնելու և առավել ճկուն ու նորարար դարձնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր