211652_close_icon
views-count784 դիտում article-date 20:59 30-08-2024

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան

Ըստ ICAO-ի՝ քաղավիացիայում փոփոխությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։

Այցի ընթացքում ICAO-ի փորձագետները մեկ շաբաթ գտնվեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում՝ մանրակրկիտ ուսումնասիրելով կոմիտեի գործունեությունը և վերջին շրջանում ձեռնարկված բարեփոխումները: Հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում ICAO-ի ներկայացուցիչները բարձր գնահատեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կատարած աշխատանքը և մշակված կանոնակարգերը:

Հատկապես ուշադրության արժանացան վերջին շրջանում իրականացված փոփոխությունները, որոնք, ըստ ICAO-ի փորձագետների, լիովին համապատասխանում են միջազգային ավիացիոն չափանիշներին: Սա վկայում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունավետության մասին:

Այս դրական գնահատականը կարևոր ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության ավիացիոն ոլորտի համար և նպաստում է երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը քաղաքացիական ավիացիայի բնագավառում:

Նմանատիպ նյութեր