211652_close_icon
views-count1024 դիտում article-date 21:39 12-01-2024

Փաշինյանը 5 օրով արձակուրդ է ուղարկում Ֆինանսների նախարարին

Tert.am-ի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը հունվարի 12-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր՝ 2024 թվականի հունվարի 15-19-ը ներառյալ:

2. Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը»,- ասվում է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր