211652_close_icon
views-count999 դիտում article-date 16:48 07-05-2019

Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ կվերցնի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդ կվերցնի: Աս մասին վարչապետը հայտարարեց մայիսի 7-ին Հանրային ռադիո անակնկալ այցելության ժամանակ՝ «Ռադիոլուր» լրատվական արտահերթ թողարկման ուղիղ եթերում: «Մտադիր եմ հունիսի առաջին օրերին Հայաստանի Հանրապետությունում երկու օրով աշխատանքից կտրվել: Անցած տարվա մարտի 31-ից մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային միջավայրից կտրվել, միակ բացառությունը, թերևս, եղել են ամանորյա արձակուրդները, բայց դրանք էլ ունեն իրենց բարդությունները»,-ասաց նա: Անդրադառնալով մայիսի 8-ի իր ասուլիսին ՀՀ վարչապետը նշեց, որ ասուլիսը սկսելու է Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում: «Դրանից հետո լրագրողները կորոշեն ինչի մասին կխոսեմ»,-հավելեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր