38977 դիտում
11:23 13-01-2024
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորանի սկզբնամասում Lexus-ը վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում հունվարի 5-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, չմշակված ու բարձիթողի վիճակում գտնվող ճանապարհին հայտնվելով մերկասառույցի մեջ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշներին, շրջվել ու հայտնվել հանդիպակաց դիրքում:
Ինչպես դեխքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառակության Կոտայքի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+