211652_close_icon
views-count988 դիտում article-date 19:12 15-01-2024

Ապօրինի շահագործվող ջրհորերի կոնսերվացումն այս տարի մեծ թափով կընթանա․ ՇՄ նախարար

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի՝ ապօրինի շահագործվող ջրհորերի կոնսերվացման գործընթացը 2024 թվականին մեծ թափով առաջ կտարվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 15-ի ասուլիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում շուրջ 1000 ապօրինի շահագործվող ջրհոր է արձանագրվել, որոնց  ցանկն արդեն տրամադրվել է տեսչական մարմնին։

«Այս պահին արդեն  8 հոր կա, որոնք ապօրինի շահագործվել են ու կասեցվել են, որից 4-ը ձկնարտադրության նպատակով էին»,-ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր