211652_close_icon
views-count21683 դիտում article-date 13:20 16-01-2024

Արտակարգ դեպք Երևանում․ «Վերնիսաժի» մոտ հրդեհ է բռնկվել Opel-ում, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու ՊԾ Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանն 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Սևակ Ղազարյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ հրշեջների ժամանումը` կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Նորիկ Մանուկյանը։

Պարեկները դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում չառաջանա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր