211652_close_icon
views-count1165 դիտում article-date 13:59 16-01-2024

Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի քարտեզների հիման վրա, առանց դրա ցանկացած լուծում խնդրահարույց է․ Գևորգ Պապոյան

Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման պատճառով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Ըստ նրա՝ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի քարտեզների հիման վրա, առանց քարտեզների ցանկացած լուծում խնդրահարույց է։

Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի ներկայացրած քարտեզները, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ Ադրբեջանը թող առաջարկի այլ քարտեզ, որը կունենա իրավական հիմնավորվածություն:

«Հստակ է, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ ապագայում առաջացնելով նոր քաղաքական լարվածություններ: Արդարը նա է, որ վերցնում ենք քարտեզը, դրա հիման վրա կնքում ենք խաղաղության պայմանագիրը, հետո կողմերի սահմանազատման հանձնաժողովները սկսում են կոորդինատները ճշգրտել: Եթե խաղաղության պայմանագրի հիմքում դրվի քարտեզը, հարցը հետագայում տեխնիկական է լինելու»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր