982 դիտում
12:23 25-10-2024
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այս պահին այլ բան չի խոչընդոտում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի. ՔՊ-ական պատգամավոր
ՀՀ դիրքորոշումը չի փոխվել, ՀՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված հոդվածների շուրջ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք այս պահին բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի առաջարկած 17 կետերով տարբերակի շուրջ, թե ՀՀ կողմից առաջարկած 16-ի:
«Այն ինչի շուրջ հիմա բանակցում ենք, մեր գնահտամամբ, ամբողջությամբ պատասխանում է այն հարցերին՝ թե որոնք պետք է լինեն գլխավոր սկզբունքները, որով պետք է կարգավորվեն հարաբերությունները և հնարավորություն է տալիս վստահության մթնոլորտ ստեղծել:
Վերահաստատում եմ՝ մենք պատրաստ ենք արդեն այսօր իսկ ստորագրել, պատրաստ էինք երեկ, այսինքն որևէ բան, բացառությամբ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի արտահայտման, այս պահին չի խոչընդոտում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1162 դիտում
17:09 31-10-2023
Երբ կնքվի «խաղաղության պայմանագիրը», կպարզաբանվի անկլավների, այդ թվում Արծվաշենի հարցը. Սանոսյան
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան