Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է գլխավորել Հայաստանի շախմատի առաջնության մրցաշարային աղյուսակը
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը մնում է Սամվել Տեր-Սահակյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց առաջնության 6-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը կիսեցին Տիրատուրյան-Դավթյան, Ղարիբյան-Անդրիասյան, Պետրոսյան-Հովհաննիսյան, Տեր-Սահակյան-Փիլիպոսյան, Չաքրյան-Հարությունյան զույգերը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 4,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: 4-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:
Հայաստանի առաջնության ավարտին մնաց 3 տուր: