211652_close_icon
views-count1078 դիտում article-date 20:57 17-01-2024

Մխիթար Հայրապետյանն այցելել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտե

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 17-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտե: Նախարարին է ներկայացվել կոմիտեի աշխատակազմը, կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև՝ 2023թ. իրականացված աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից․

«Մխիթար Հայրապետյանն ընդգծել է ռազմարդյունաբերության ոլորտում պետական ու մասնավոր հատվածների փոխգործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է մշակել որակի վերահսկողության գնահատման հստակ մեխանիզմներ և չափանիշներ՝ գնահատելու ստացված արդյունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կոմիտեի 2024թ. կարիքները, պետական մասնակցությամբ ընկերությունների խնդիրներն ու հնարավորությունները»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր