1405 դիտում
15:12 18-01-2024
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել աննախադեպ ու զավեշտալի դրսևորում. Ռուբեն Մելիքյան
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել հերթական աննախադեպ ու զավեշտալի դրսևորումը. ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական ֆեյսբուքյան էջը «ինքնահարցուպատասխանի» ռեժիմով անդրադարձել է Աշոտյանի շարունակվող կալանքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նաեւ նշել է. «Հրապարակման բովանդակությունը հետաքրքիր չէ, որովհետև այն գտնվում է իշխանական անհամ հեքիաթների տիրույթում։ Հետաքրքիրը նման հրապարակում կատարելու փաստն է ինքնին։
Առաջին, ես շուրջ 5 տարի աշխատել եմ դատական դեպարտամենտում և չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ այդ կառույցը որևէ կոնկրետ գործով հարկ համարեր որևէ մեկնաբանություն տալ։ Ինչու՞՝ կհարցնեք դուք։ Որովհետև այդ կառույցը պարզապես չունի նման գործառույթ։ Այն ունի շատ հստակ խնդիր՝ ապահովելու դատարանների բնականոն գործունեությունը, բավարարելու դատական իշխանության կարիքները, ուստի «ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների»՝ ֆեյսբուքյան գրառում կատարելն այդ կառույցի իրավասությունից դուրս է։
Երկրորդ, հրապարակված տեքստը նման է դատավոր Դոլմազյանի որոշումից քաղվածքի։ Այստեղ՝ հարց. ո՞ր մի որոշումից է այդ մեջբերումը՝ նախո՞րդ, թե՞ նոր։ Եթե՝ նախորդ, ապա այն այլևս հիմք չէ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելու համար։ Եթե՝ նոր, ապա այդ որոշումը մենք դեռ չենք ստացել, թեպետ ամենօրյա ռեժիմով զանգահարում ենք դատարան ու պահանջում տրամադրել որոշման մեր օրինակը։
Համաձայնեք՝ զավեշտալի է։ Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելու հանգամանքը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում արդեն այնքան ակնհայտ է, որ այն կոծկել փորձելու համար ռեժիմն այլևս ստիպված է դիմել ցածր ու մանր քայլերի։
Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»։

Նմանատիպ նյութեր
943 դիտում
17:53 26-11-2023
Հայտնում եմ համերաշխությունս քաղբանտարկյալ Մուշեղ Շուշանյանին․ Ռուբեն Մելիքյան
985 դիտում
20:21 19-06-2023
Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց․ Ռուբեն Մելիքյան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին