211652_close_icon
views-count1159 դիտում article-date 15:32 18-01-2024

Մեզ չեն հրավիրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողով. Լավրով

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում Մոսկվան առաջարկել է իր օգնությունը և կողմերը ստորագրել են պայմանավորվածություն ստեղծելու սահմանազատման հարցերով հանձնաժողով, որում ՌԴ-ն հանդես է գալու որպես խորհրդատու, բայց մեզ այնտեղ չեն հրավիրել. այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ սահմանազատմամբ զբաղվելու է Եվրոպական միությունը... չնայած ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը երբևէ չեն անդամակցել ԵՄ տարածքում որևէ միության: ԵՄ-ն որևէ քարտեզ չունի, քարտեզներն ունի միայն ՌԴ-ն, և դա կողմերին ձեռք է տալիս: Դա ձեռք չի տալիս ԵՄ-ին, ԱՄՆ-ին»,- ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ Արևմուտքի եսասիրական շահերը խանգարում են Հայաստանի և Ադրբեջանի բուն շահերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր