211652_close_icon
views-count1288 դիտում article-date 18:55 18-01-2024

Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանին։

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին կատարած աշխատանքի համար և նշել է, որ 2022-2023 թվականների ընթացքում մարզը բավական լավ ցուցանիշներ է գրանցել և մեծ ծավալի աշխատանք է կատարվել։

Սանոսյանը շնորհավորել է Դավիթ Խուդաթյանին մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք։ Նախարարը վստահություն է հայտնել, որ Խուդաթյանը կկարողանա արագ ինտեգրվել աշխատանքին, քանի որ մարզը լավ գիտի, ծանոթ է մարզի առանձնահատկություններին։

Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ 2022-23 թվականներն արդյունավետ են եղել բազմաթիվ ծրագրերի իրականացման հարցում․

«Պատիվ եմ համարում երկու տարի իմ մարզին ծառայելը»,- ասել է Հովհաննիսյանը՝ վստահություն հայտնելով որ առկա թիմով, թիմային աշխատանքով նոր մարզպետը կկարողանա ավելին իրականացնել։

Դավիթ Խուդաթյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կարվի առավելագույնը` մարզի խնդիրները լուծելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր