211652_close_icon
views-count943 դիտում article-date 20:27 18-01-2024

Ալիևն ԱՄՆ նոր դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Փոխանցում է Tert.am-ը։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությանը:

ԱՄՆ դեսպանը նաև շնորհավորել է Ալիևին COP29 համաժողովն այս տարի Ադրբեջանում անցկացվելու առիթով:

Հիշեցնենք, որ երկկողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանը պաշտպանել է Ադրբեջանի թեկնածությունը ՄԱԿ–ի կլիմայի հարցերով 29–րդ խորհրդաժողովի (COP) անցկացման համար, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի թեկնածությունը Արևելյան Եվրոպայի խմբի կլիմայի հարցերով խորհրդաժողովի բյուրոյին անդամակցելու հարցում:

Նմանատիպ նյութեր