211652_close_icon
views-count826 դիտում article-date 18:28 19-01-2024

Թուրքիայի դեսպանը հանդիպել է ուկրաինացի պաշտոնյաների հետ

Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Լևենթ Բիլգենը հանդիպել է ուկրաինացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկվելու թուրք-ուկրաինական համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրք դեսպանը մասնավորապես հանդիպել է Ուկրաինայի ֆինանսների նախարար  Սերգեյ Մարչենկոյի հետ, որի ընթացքում խոսվել է տնտեսական համագործակցության ընդլայնման մասին։ Բիլգենը շեշտել է, որ Թուրքիան Ուկրաինային աջակցում է «տարածքային ամբողջականության» պահպանման հարցում։

Բիլգենը նաև հանդիպել է  Ուկրաինայի  խորհրդարանի  եվրաինտեգրման  հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Իվաննա Թիձաձեի հետ։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցի՝ Թուրքիայի դեսպանը նաև հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, որի ժամանակ խոսել է թուրքական հարվածային  «Bayraktar TB2» ԱԹՍ-ների կիրառման նվազման վերաբերյալ։

Ըստ նրա՝ այժմ դրանց կիրառելիությունը նպատակահարմար չէ, քանի որ ուկրաինական բանակի խնդիրներն այժմ բոլորովին այլ են։

Նմանատիպ նյութեր