86117 դիտում
19:59 19-01-2024
Երևանում թալանել են Արաբկիրում հայտնի անհատ ձեռներեցի տունը․ հափշտակել են 50 հազար դոլար, 1,5 մլն դրամ և մի քանի մլն դրամի ոսկյա զարդեր
Հունվարի 15-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Բ․-ն և հայտնել, որ իրենց տանից խոշոր չափի գումար են գողացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ, ով սպասարկում է նշված տարածքը։
Տեղում Անդրանիկ Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ իրեն ահայտ հանգամանքներում իր ննջասենյակում տեղադրված չհրկիզվող պահարանից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։
Տուժողը հայտնել է, որ իր բնակարանից ընդհանուր առմամբ հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար, 1,5 մլն դրամ և մի քանի մլն դրամի ոսկյա զարդեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Անդրանիկ Բ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը անհատ ձեռներեց է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։