211652_close_icon
views-count865 դիտում article-date 12:43 20-01-2024

Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել

Հունաստանի վարչապետի նստավայրում` Մաքսիմա Պալատում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում է Հունաստանի կլիմայական ճգնաժամերի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։

«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Մաքսիմա առանձնատան առաջին հարկում գտնվող հարակից պահեստային տարածքում։ Հրդեհաշիջմանը մասնակցել է 24 հրշեջ` 7 մեքենաներով։ Հրդեհն արագ տեղայնացվել է, միայն աննշան նյութական վնաս է պատճառվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջադեպը քննում է իրավասու քննչական բաժինը։ Հունաստանի վարչապետի նստավայրը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում` Հերոդու Ատտիկու փողոցում։ Դրանից ոչ հեռու գտնվում է հրշեջ բաժինը։

Նմանատիպ նյութեր